Բաժին. Տնտեսական

Մոլիբդենի խտանյութի արտադրության ծավալները նվազել են 0.8%-ով

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2014թ.-ի հունվար-ապրիլ ամիսների ընթացքում Հայաստանում մոլիբդենի խտանյութի արտադրության ծավալներն 2013թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են 0.8%-ով և կազմել 3 800 տոննա:

Միևնույն ժամանակ ֆոռոմոլիբդենի արտադրության ծավալները նվազել են 5.7%-ով և կազմել 2 075.2 տոննա: Ալյումինե գլանվածքի արտադրության ծավալները նվազել են 55.9%-ով և կազմել 3 տոննա, իսկ ալյումինե փայլաթիթեղի արտադրության ծավալներն աճել են 4.7%-ով և կազմել 9 489 տոննա:

Share