Բաժին. Տնտեսական

Renault-ն կներկայացնի իր նոր ավտոմեքենա` մրցարշավների համար

Մոտ ժամանակներում Renault Sport Technologies ընկերությունը կներկայացնի իր նորագույն ստեղծագործությունը՝ Renault Sport Trophy ավտոմեքենան:Տպավորիչ դիզայնով և բացառիկ տեխնիկական բնութագրերով այս ավտոմեքենայի համաշխարհային պրեմիերան կկայանա օգոստոսի 27-ից սեպտեմբերի 7-ն անցկացվող Մոսկվայի միջազգային ավտոսրահում: Ներկայումս մեքենան մի շարք փորձարկումներ է անցնում՝ պատրաստվելով 2015թ. Renault-ի Համաշխարհային սերիայի մրցումներին:

Renault-ի Համաշխարհային սերիան, որը վերջին տասնամյակում յուրօրինակ մեկնարկային հարթակ է դարձել ապագա չեմպիոնների համար, հաջորդ տարվանից կհամալրվի նոր գավաթով: Renault Sport Trophy սպորտային մեքենան ստեղծվել է հատուկ մրցարշավների համար: 2015թ.-ից սկսած այս ունիկալ Renault ավտոմեքենան կկիրառվի Renault-ի Համաշխարհային սերիայի նոր մոնոգավաթում:

Այս ավտոմեքենան, որի նախագծման ժամանակ հիմնական ուշադրությունը դարձվել է ընթացային որակների կատարելությանը, բոլոր հնարավորություններն ունի՝ նվաճելու Renault Sport Technologies-ի կողմից կազմակերպվող մրցարշավներին մասնակցող թիմերի և մարզիկների սերն ու հարգանքը:

Տեխնիկական բնութագրերն արտացոլում են մեքենայի ծագումը: Dallara-ի կոմից պատրաստված կարբոնային մոնոկոկի մեջ տեղադրվում է Nismo ընկերության տրամադրած ավելի քան 500 ձ/ու հզորությամբ շարժիչ: Յոթաստիճան սեկվենտալ փոխանցումատուփը տրամադրվում է Sadev-ի կողմից, իսկ Michelin-ը արդեն իսկ նախագծում է հատուկ անվադողեր այս մրցարշավային Renault-ի համար, որը ընդհանուր զանգվածը կկազմի 1100 կգ:

Օգոստոսի 27-ին նոր Renault Sport Trophy-ի ցուցադրական նմուշը հնարավոր կլինի տեսնել Մոսկվայի միջազգային ավտոսրահի Renault-ի տաղավարում:

Share