Բաժին. Տնտեսական

Որքա՞ն գումար է ծախսում ԱՄՆ-ն այլ երկրներում ժողովրդավարության զարգացման նպատակով

2008 թվականից 2013 թվականն ընկած ժամանակահատվածում ԱՄՆ-ի Արտաքին գործերի նախարարությունը և ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալությունը (USAID) Աֆղանստանում մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարության զարգացման նպատակով ծախսել են միջինը 24 ԱՄՆ դոլար՝  երկրի յուրաքանչյուր բնակչի հաշվով:

Իրաքի համար ցուցանիշը կազմել է 9,4 ԱՄՆ դոլար, Վրաստանի համար՝ 4,5 ԱՄՆ դոլար, Ռուսաստանի համար՝ 0,23 ԱՄՆ դոլար:

Հայաստանի յուրաքանչյուր բնակչի հաշվով ԱՄՆ-ն ծախսել է 3,40 ԱՄՆ դոլար՝ մեր երկրում ժողովրդավարության զարգացման համար:

Ըստ պաշտոնական վիճակագրության՝ Աֆղանստանին տրամադրված գումարի ընդհանուր ծավալը կազմել է 498  մլն ԱՄՆ դոլար, ինչը ամենաշատն է՝ մյուս բոլոր երկրների համեմատ: Երկրորդ տեղում Մեքսիկան է` 179 մլն ԱՄՆ դոլար:

Share