Բաժին. Տնտեսական

«Էքստրեմալ» տեսախցիկներ արտադրող GoPro ընկերությունը գնահատվել է 2,96 մլրդ դոլար

Տեսախցիկների արտադրությամբ զբաղվող GoPro ընկերությունը Նյու-Յորքի ֆոնդային բորսայում իրականացրել է արժեթղթերի առաջնային տեղաբաշխում՝ IPO, որի արդյունքում ներգրավել է շուրջ 427,2 մլն ԱՄՆ դոլար: IPO-ի ժամանակ ընկերությունը գնահատվել է 2,96 մլրդ ԱՄՆ դոլար, ինչը, ինչպես գրում է Bloomberg-ը, ընկերության համար ապահովել է ամերիկյան բարձր տեխնոլոգիական սարքերի շուկայում ամենահաջողակ սթարթ-ափը կոչվելու «իրավունքը»: GoPro ընկերության արժեթղթերը Nasdaq բորսայում կշրջանառվել GPRO անվամբ:

IPO-ի արդյունքում ներգրաված միջոցները ընկերությունը մտադիր է ուղղել պարտքերի մարմանն ու զարգացման նոր ծրագրերի իրականացմանը:

Հիշեցնենք, որ «էքստրեմալ» տեսախցիկների արտադրության ոլորտում առաջատար այս ընկերությունը արժեթղթերի առաջնային տեղաբաշխում (IPO) իրականանցելու համար  նախնական հայց էր ներկայացրել այս տարվա սկզբին: Ընկերությունը, որը մինչ այս գործում էր որպես «ոչ հրապարակային», գաղտնի էր պահում իր ֆինանսական ցուցանիշները:

IPO-ի շեմին, սակայն, հրապարակվել են մի շարք ցուցանիշներ: Այսպես, 2013 թվականին ընկերության շահույթը աճել է 88%-ով և կազմել 61 մլն ԱՄՆ դոլար, իսկ հասույթը աճել է 87%-ով և կազմել 986 մլն ԱՄՆ դոլար:

Share