Բաժին. Տնտեսական

Volkswagen Golf-ը «անփոխարինելի է»

Ընթացիկ տարվա առաջին կեսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Եվրոպայի խոշորագույն ավտոարտադրողը՝ գերմանական Volkswagen AG-ն, գրանցել է վաճառքի ծավալների 3,8% աճ: Հաշվետու ամիսներին ընկերությունը համաշխարհային շուկայում վաճառել է շուրջ 3,07 մլն ավտոմեքենա: Ընդ որում, միայն հունիս ամսին ընկերությունը իրացրել է 514,9 հազար ավտոմեքենա:

Հատկանշական է, որ ընկերության արտադրության ավտոմեքենաներից վաճառքի ամենաբարձր ցուցանիշը գրանցել է Golf-ը, որը շարունակում է մնալ ընկերության ամենավաճառվող ավտոմեքենան և ամենապահանջվածը՝ ողջ Եվրոպայում:

Հաշվետու ամիսներին միայն Եվրոպայում Volkswagen ընկերությունը վաճառել է 864,1 հազար ավտոմեքենա, Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածրջանում՝ 1,5 մլն, Չինանաստանում՝ 1,39 մլն, իսկ ԱՄՆ-ում՝ 179,1 հազար:

Նշենք նաև, որ 2013 թվականին ընկերությունը համաշխարհային շուկայում իրացրել էր 9,7 մլն ավտոմեքենա: Սա ռեկորդային ցուցանիշ է ընկերության գործունեության ողջ պատմության ընթացքում և վկայում է, որ Volkswagen-ը շարժվում է դեպի իր գլխավոր նպատակը՝ մինչև 2018 թվականը դառնալ աշխարհում առաջինը:

2013 թվականին միայն Եվրոպայում ընկերությունը վաճառել էր 3,65 մլն ավտոմեքենա, որից միայն 1,16 մլն-ը՝ Գերմանիայում: Չինաստանում վաճառվել էր 3,27 մլն ավտոմեքենա:

Share