Բաժին. Տնտեսական

Ինչպե՞ս հարստանալ. Խորհուրդ Ուորեն Բաֆեթից՝ աշխարհի ամենահաջողակ ներդրողից

Նա, ով պատրաստ է բիզնեսում ռիսկի դիմել և կայացնել համընդհանուրից տարբերվող որոշումներ, մյուսների համեմատ առավել մեծ հնարավորություններ ունի հասրտանալու: Ներկայացնում ենք աշխարհի ամենահաջողակ ներդրողի կողմից երբևէ տրված խորհուրդները, որոնք «խոստանում են» հարստացնել ռիսկի պատրաստ գործարարներին, և ոչ միայն:

Ուորեն Բաֆեթ

Տարիքը՝ 83

Ընկերությունը՝ Berkshire Hathaway

Կարգախոսը

Ներդրումներ անել միայն այն ոլորտներում, որոնց մասին լավ տեղեկացված ես, և դա անել միայն արդար գներով:

Մեջբերում Ուորեն Բաֆեթի խոսքերից

«Լինի դա գուլպա, թե արժեթուղթ՝ ես գերադասում եմ գնել որակյալ ապրանքը ցածր գնով»

Սկզբունքները

Պետք է գնել ոչ թե արժեթղթերը, այլ բիզնեսը: Շուկան երբեմն գտնվում է բարի և արժեթղթերը առաջարկում է իրականից ցածր գնով, հենց այս ժամանակ էլ պետք է գործել:

Ներդրումային հաջողությունները

Ուորեն Բաֆեթը բաժնեմաս ունի այնպիսի ընկերություններում, ինչպիսիք են American Express, Disney, Washington Post, Capital Cities/ABC, Coca-Cola, Geico և մի քանի տասնյակ այլ ընկերությունները: Այսօր Ուորեն Բաֆեթն աշխարհի երրորդ ամենահարուստ մարդն է: Աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց վարկանիշում Բաֆեթը զբաղեցնում է 13-րդ տեղը: Նա կարողությունը գնահատվում է 65,9 մլրդ ԱՄՆ դոլար:

«Ինչպես հարստանալ» շարքի մնացած հոդվածներն ընթերցելու և այլ հայտնի ֆինանսիստների խորհուրդներին ծանոթանալու համար սեղմեք այստեղ:

Share