Բաժին. Տնտեսական

Թուրքիան մտադիր է Մաքսային միության հետ ստեղծել ազատ առևտրի գոտի

Թուրքիան ցանկանում է առավել սերտ համագործակցել Մաքսային միության հետ: Ռուսական մամուլը գրում է, որ երկու երկրների տնտեսական համագործակցության հարցերի շուրջ կայացած հանդիպման ժամանակ Թուրքիայի էկոնոմիկայի նախարարը հանդես է եկել առաջարկով՝ Մաքսային միության անդամ երկրների՝ Ռուսաստանի, Բելոռուսի, Ղազախստանի  և Թուրքիայի միջև ստեղծել ազատ առևտրի տնտեսական գոտի:
Նշվում է, որ հանդիպման արդյունքներով որոշվել է կազմել համատեղ աշխատանքային խումբ, որը իր աշխատանքները կսկսի սեպտեմբերից և կուսումնասիրի համագործակցության հնարավոր տարբերակներն ու ազատ առևտրի գոտի ստեղծելու հեռանակարները:
Ներկայում Թուրքիան ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիր ունի Եվրամիության հետ:
Հարկ է նաև նշել, որ այսօր Թուրքիան մտադրություն ունի Ռուսաստանի հետ առևտրային հարաբերություններում հրաժարվել դոլարից և անցում կատարել երկու երկրներին ազգային արժույթներին:
Share