Բաժին. Տնտեսական

Դարի ֆինանսական խաբեբաները. Բերնարդ Մեդոֆ

Ֆինանսական շուկան միշտ էլ գրավել է արագ և ոչ օրինական ճանապարհով հարստանալ ցանկացողներին: Վերջին երկու տասնամյակների ընթացքում աշխարհում գրանցվել են ավելի քան 10 «անհավանական» ֆինանսական խարդախություններ և կեղծումներ: Դրանց հեղինակները ճանաչվել են վերջին տարիների ամենասկանդալային «հերոսները»: Ներկայացնում են սկանդալային ֆինանսական կեղծարարներից Բերնարդ Մեդոֆին:

Բերնարդ Մեդոֆ

Հասցրած վնասը՝ 65 մլրդ ԱՄՆ դոլար

Ստացած պատիժը՝ 150 տարի ազատազրկում

1960-ական թվականներին հիմնադրված Madoff Investment Securities ընկերությունը ճանաչվել է վերջին տասնամյակի աշխարհի ամենախոշոր ֆինանսական բուրգը: Ընկերությունը օգտվել է իր հաճախորդների վստահությունից, իրականացրել կեղծ գործարքներ և «սեփական շահերի» համար օգտագործել ինչպես ֆիզիկական անձանց, այնպես էլ տարբեր ընկերությունների ու հեջ-ֆոնդերի կողմից ներդրումների տեսքով ընկերությունում պահառության տրված ֆինանսական միջոցները: Բուրգը «փլուզվել է» 2008 թվականին՝ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ամենասուր պահին, երբ չկարողանալով ներգրավել նոր ներդրողներ՝ չի իրականացրել արդեն ներգրավված միջոցների դիմաց «շահույթի» վճարումները և այդ կերպ «բացահայտել իր գաղտնիքը»: Madoff Investment Securities ընկերության գործողությունների արդյունքում տուժել է ավելի քան 1 մլն ֆիզիկական և իրավաբանական անձ:

«Դարի ֆինանսական խաբեբաները» շարքի մյուս հոդվածներն ընթերցելու համար սեղմեք այստեղ:

Share