Բաժին. Տնտեսական

Դարի ֆինանսական խաբեբաները. Ջեֆրի Սկիպլինգ և Էնդրյու Ֆասթով

Ֆինանսական շուկան միշտ էլ գրավել է արագ և ոչ օրինական ճանապարհով հարստանալ ցանկացողներին: Վերջին տասնամյակների ընթացքում աշխարհում գրանցվել են ավելի քան 10 «անհավանական» ֆինանսական խարդախություններ և կեղծումներ: Դրանց հեղինակները ճանաչվել են վերջին տարիների ամենասկանդալային «հերոսները»: Ներկայացնում են սկանդալային ֆինանսական կեղծարարներից Ջեֆրի Սկիպլինգին և Էնդրյու Ֆասթովին:

Ջեֆրի Սկիպլինգ և Էնդրյու Ֆասթով

Հասցրած վնասը՝ 40 մլրդ ԱՄՆ դոլար

Ստացած պատիժը՝ Ջեֆրի Սկիպլինգ՝ 25 տարի,  Էնդրյու Ֆասթով՝ 6 տարի (հետաքննությանը աջակցելու շնորհիվ)

Էներգետիկայի ոլորտում գործունեություն ծավալող ամերիկյան Enron ընկերության փլուզումը ԱՄՆ-ի տնտեսության համար շոկային էր: Ընկերությունը մի քանի տասնամյակ գործունեություն ծավալելուց հետո, իր ղեկավարների՝ Սկիպլինգի և Ֆասթովի ոչ ճիշտ որոշումների արդյունքում հայտնվել էր ծանր ֆինանսական վիճակում՝ կրելով շուրջ 40 մլրդ ԱՄՆ դոլարի վնաս:  Փլուզման պահին ընկերության ակտիվների համախառն ծավալը կազմել էր 47,3 մլրդ ԱՄՆ դոլար: Ընկերության փլուզման պատճառը ղեկավարության կողմից վնասով աշխատող բիզնեսի գնումն ու այդ փաստը «մասնագիտորեն» թաքցնելն էր: Մի քանի տարիների ընթացքում Ջեֆրի Սկիպլինգը և Էնդրյու Ֆասթովը ֆինանսական կեղծումների շնորհիվ պահել են իրենց «ֆինանսական գաղտնիքը», սակայն 2001 թվականին ամեն ինչ բացահայտվել է: Ընկերությունն իրենց հայտարարել է սնանկ, իսկ մեղավորները հայտնվել են բանտում:

«Դարի ֆինանսական խաբեբաները» շարքի մյուս հոդվածներն ընթերցելու համար սեղմեք այստեղ:

Share