Բաժին. Տնտեսական

Ինչպե՞ս հարստանալ. Խորհուրդ Սեմ Զելից՝ աշխարհի «ամենառիսկային» ներդրողից

Նա, ով պատրաստ է իր աշխատանքում կայացնել համընդհանուրից տարբերվող որոշումներ, մյուսների համեմատ առավել մեծ հնարավորություններ ունի հարստանալու: Ներկայացնում ենք աշխարհի ամենահաջողակ և ամենահամարձակ ներդրողներից մեկի՝ Սեմ Զելի կողմից տրված խորհուրդները:

Սեմ Զել

Տարիքը` 72

Ընկերությունը` Equity Group Investments

Կարգախոսը` «Անհաջողակները ևս կարող են հետաքրքիր լինել»

Մականունը` «Ոսկորների վրա պարողը»

Մեջբերում Զելի խոսքերից. «Գտեք լավ ընկերություններ վատ ֆինանսական ցուցանիշներով և պարզեք ինքներդ Ձեզ համար, թե ինչ չափի ռիսկի եք պատրաստ դիմել հաջողության հասնելու համար»

Սկզբունքները

Զելը փնտրում է ֆինանսական դժվարություններ ապրող ընկերություններ, որոնք կարելի է գնել էժան գնով: Զիլը չի վախենում պարտքերից: Ըստ նրա` եթե հաջողվի գնել ֆինանսապես վատ կառավարվող ընկերություն և ճիշտ ուղու վրա դնել բիզնեսը, ապա հնարավոր է լավ գումարներ աշխատել: 1960-ական թվականներին Զելը մշակել է նաև անշարժ գույքի ներդրումային ֆոնդերի հայեցակարգը (REIT), որը թույլ է տալիս սովորական ներդրողներին ներդրումներ կատարել պրեմիում դասի անշարժ գույքի մեջ և ցանկացած պահի ապահովել իրացվելիություն Ուոլ Սթրիթում:

Ամենամեծ ձախողումը

Զելինը հաջող բիզնես զարգացնելու նպատակով  գնել է Tribune Co. ընկերությունը, որը սակայն, 2007 թվականին սնանկ է ճանաչվել:

«Ինչպես հարստանալ» շարքի մնացած հոդվածներն ընթերցելու և այլ հայտնի ֆինանսիստների խորհուրդներին ծանոթանալու համար սեղմեք այստեղ:

Share