Բաժին. Տնտեսական

Ինչպե՞ս հարստանալ. Խորհուրդ Պիտեր Լինչից՝ աշխարհի ամենահաջողակ ներդրողից

Նա, ով պատրաստ է իր աշխատանքում կայացնել համընդհանուրից տարբերվող որոշումներ, մյուսների համեմատ առավել մեծ հնարավորություններ ունի հարստանալու: Ներկայացնում ենք աշխարհի ամենահեռանկարային և հաջողակ ներդրողներից մեկի՝ Պիտեր Լինչի կողմից տրված խորհուրդները:

Պիտեր Լինչ

Տարիքը՝ 70

Ընկերությունը՝ Fidelity Magellan (1977-90)

Կարգախոսը՝ «Գնիր այն, ինչից հասկանում ես»

Առավել հայտնի խոսքերից՝ «Բոլորն էլ կարող են հետևել ֆոնդային բորսաներին: Եթե դու ունես մաթեմատիկական գիտելիքներ 5-րդ դասարանի մակարդակով, ապա քո մոտ ամեն ինչ կստացվի»

Սկզբունքները

80-ական թվականներին Պիտեր Լինչը իր Fidelity Magellan ֆոնդը դարձրել է աշխարհի խոշորագույններից մեկը՝ ներդրումներ կատարելով «հեռանկարային» արժեթղթերում: Իր ներդրումային որոշումներում Պիտեր Լինչը չէր հետևում շուկայի կանխատեսումներին և շարժվում «հեռու մնալ շուկայի արագ զարգացող խաղացողներից» սկզբունքով:

«Ինչպես հարստանալ» շարքի մնացած հոդվածներն ընթերցելու և այլ հայտնի ֆինանսիստների խորհուրդներին ծանոթանալու համար սեղմեք այստեղ:

Share