Բաժին. Տնտեսական

Դարի ֆինանսական խաբեբաները. Ռոբերտ Ալեն Սթենֆորդ

Ֆինանսական շուկան միշտ էլ գրավել է արագ և ոչ օրինական ճանապարհով հարստանալ ցանկացողներին: Վերջին տասնամյակների ընթացքում աշխարհում գրանցվել են ավելի քան 10 «անհավանական» ֆինանսական խարդախություններ և զեղծարարություններ: Դրանց հեղինակները ճանաչվել են վերջին տարիների ամենասկանդալային «հերոսները»: Ներկայացնում են սկանդալային ֆինանսական կեղծարարներից Ռոբերտ Ալեն Սթենֆորդին:

Ռոբերտ Ալեն Սթենֆորդ

Հասցրած վնասը՝  8 մլրդ ԱՄՆ դոլար

Ստացած պատիժը՝ 110 տարի ազատազրկում

Stanford Financial Group ընկերության հիմնադիրը ձերբակալվել է 2009 թվականին: Նրա նկատմամբ դատական հայց էին ներկայացրել ընկերության 21 հաճախորդներ: Հետաքննության արդյունքում պարզվել էր, որ Ռոբերտ Ալեն Սթենֆորդը իր ընկերության շուրջ ստեղծել է ֆինանսական բուրգ: Ներդրումներ չի իրականացրել, ուղղակի նոր ներդրողներից ներգրաված ֆինանսական միջոցներից «շահույթ» է վճարել հին ներդրողներին: Հատկանշական է, որ ֆինանսական բուրգը հնարավոր է եղել բացահայտել 2008 թվականի համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի շնորհիվ, երբ ընկերությունն այլևս չի ունեցել նոր ներդրողներ: Ընկերության առաջին «տուժածները» իրենց դատական հայցով փլուզել են բուրգը:

«Դարի ֆինանսական խաբեբաները» շարքի մյուս հոդվածներն ընթերցելու համար սեղմեք այստեղ:

Share