Բաժին. Տնտեսական

Դարի ֆինանսական խաբեբաները. Կազուտսուգի Նամի

Ֆինանսական շուկան միշտ էլ գրավել է արագ և ոչ օրինական ճանապարհով հարստանալ ցանկացողներին: Վերջին տասնամյակների ընթացքում աշխարհում գրանցվել են ավելի քան 10 անհավանական ֆինանսական խարդախություններ և զեղծարարություններ: Դրանց հեղինակները ճանաչվել են վերջին տարիների ամենասկանդալային «հերոսները»: Ներկայացնում են սկանդալային ֆինանսական կեղծարարներից Կազուտսուգի Նամիին:

Կազուտսուգի Նամի

Հասցրած վնասը՝ 2 մլրդ ԱՄՆ դոլար

Ստացած պատիժը՝ 18 տարվա ազատազրկում

Կազուտսուգի Նամին խոշոր ֆինանսական բուրգի հեղինակ է: 2000 թվականին նա հիմնադրել է L&G ընկերությունը, որը իր գործունեության յոթ տարվա ընթացքում կարողացել է «խաբել» շատ ներդրողների: Ընկերությունը բարձր եկամտաբերության դիմաց ներգրավել է ֆինանսական միջոցներ, սակայն համապատասխան ներդրումները չեն իրականացվել: 2007 թվականին պարզվել է, որ ընկերությունը այլևս անկարող է վճարումներ կատարել ներդրողներին:

«Դարի ֆինանսական խաբեբաները» շարքի մյուս հոդվածներն ընթերցելու համար սեղմեք այստեղ:

Share