Բաժին. Տնտեսական

Ինչպե՞ս հարստանալ. Խորհուրդ Գեթի Գրինից՝ ամենահամառ և ժլատ ներդրողից

Նա, ով պատրաստ է կայացնել համընդհանուրից տարբերվող որոշումներ, մյուսների համեմատ առավել մեծ հնարավորություններ ունի հարստանալու: Ներկայացնում ենք աշխարհի ամենաազդեցիկ ներդրողներից մեկի՝ Գեթի Գրինի խորհուրդները՝ ֆինանսների ոլորտում հաջողություն ունենալու մասին:

Գեթի Գրին (1834-1916)

Կարգախոսը՝ «Փնտրիր հնարավորություններ, կենտրոնացիր շահույթի վրա և հաշվիր յուրաքանչյուր լուման»

Մականունը՝ «Ուոլ Սթրիթի կախարդը»

Հայտնի մտքերից՝ «Քեզնից միայն պահանջվում է գնել էժան և վաճառել թանկ, տնտեսել, լինել հեռատես և համառ»

Սկզբունքները

30 տարեկանում Գեթի Գրինը ժառանգություն է ստացել 5 մլն ԱՄՆ դոլար և մինչև 1916 թվականը այս գումարը հասցրել 100 մլն ԱՄՆ դոլարի՝ դառնալով աշխարհի ամենահարուստ կանանցից մեկը: Նման հաջողության Գրինը հասել է շնորհիվ իր ժլատության, համառության և «ներդրումային սուր հոտառության»: Իր կարողության զգալի մասը Գրինը կուտակել է՝ «խաղալով» պետական պարտատոմսերի շուկայում:

«Ինչպես հարստանալ» շարքի մնացած հոդվածներն ընթերցելու և այլ հայտնի ֆինանսիստների խորհուրդներին ծանոթանալու համար սեղմեք այստեղ:

Share