Բաժին. Տնտեսական

Դարի ֆինանսական խաբեբաները.Դենիս Կազլովսկի և Մարկ Շվարց

Ֆինանսական շուկան միշտ էլ գրավել է արագ և ոչ օրինական ճանապարհով հարստանալ ցանկացողներին: Վերջին տասնամյակների ընթացքում աշխարհում գրանցվել են ավելի քան 10 անհավանական ֆինանսական խարդախություններ և զեղծարարություններ: Դրանց հեղինակները ճանաչվել են վերջին տարիների ամենասկանդալային «հերոսները»: Ներկայացնում են սկանդալային ֆինանսական կեղծարարներից Դենիս Կազլովսկիին և Մարկ Շվարցին:

Դենիս Կազլովսկի և Մարկ Շվարց

Հասցրած վնասը՝ 1,6 մլրդ ԱՄՆ դոլար

Պատիժը՝ 25 տարվա ազատազրկում՝ յուրաքանչյուրին

Դենիս Կազլովսկու և նրա օգնականի՝ Մարկ Շվարցի ղեկավարությամբ Բերմունդյան կղզիներում գրանցված Tyco Industrial ընկերությունը գրանցել է ռեկորդ՝ կլանումների մասով: Կլանման գործարքներում ներգրավված է եղել ավելի քան 1000 ընկերություն: Կեղծումների շնորհիվ Դենիս Կազլովսկուն և Մարկ Շվարցին հաջողվել է այս գործարքներից գումարներ յուրացնել: Հետաքննության արդյունքում պարզվել է, որ ընկերության եկամուտներից շուրջ 600 մլն ԱՄՆ դոլար Դենիս Կազլովսկին ծախսել է անձնական նպատակներով:

«Դարի ֆինանսական խաբեբաները» շարքի մյուս հոդվածներն ընթերցելու համար սեղմեք այստեղ:

Share