Բաժին. Տնտեսական

Դարի ֆինանսական խաբեբաները. Նիկ Լիսոն

Ֆինանսական շուկան միշտ էլ գրավել է արագ և ոչ օրինական ճանապարհով հարստանալ ցանկացողներին: Վերջին տասնամյակների ընթացքում աշխարհում գրանցվել են ավելի քան 10 անհավանական ֆինանսական խարդախություններ և զեղծարարություններ: Դրանց հեղինակները ճանաչվել են վերջին տարիների ամենասկանդալային «հերոսները»: Ներկայացնում են սկանդալային ֆինանսական կեղծարարներից Նիկ Լիսոնին:

Հասցրած վնասը՝  !,4 մլրդ ԱՄՆ դոլար

Ստացած պատիժը՝ 6,5 տարվա ազատազրկում

1995 թվականին Լասինը աշխատել է անգլիական Barings բանկի սինգապուրյան ստորաբաժանումում որպես թրեյդեր և իրականացնելով ռիսկային գործարքներ՝ սեփական նախաձեռնությամբ, զգալի ֆինանսական վնասներ է հասցրել բանկին: Հետաքննությունը պարզել է, որ Լասինը բանկի ստորաբաժանմանը հասցրել է երկու անգամ ավելի շատ վնաս, քան կազմել են ստորաբաժանման ակտիվները: Արդյունքում, այս ստորաբաժանումը վաճառվել է սիմվոլիկ 1 ֆունտ արժեքով, իսկ Լասինը դիմել է փախուստի՝ իր աշխատասեղանի վրա թողնելով գրություն՝ «I’m sorry»: Հետագայում նա ձերբակալվել է Գերմանիայում և տեղափոխվել Սինգապուր:

«Դարի ֆինանսական խաբեբաները» շարքի մյուս հոդվածներն ընթերցելու համար սեղմեք այստեղ:

Share