Տնտեսական | 23:11 08/09/14

Ինչպե՞ս հարստանալ. Խորհուրդ Ջեֆրի Գունդլախից՝ ամենակարգապահ ներդրողից

Նա, ով պատրաստ է կայացնել համընդհանուրից տարբերվող որոշումներ, մյուսների համեմատ առավել մեծ հնարավորություններ ունի հարստանալու: Ներկայացնում ենք աշխարհի ամենաազդեցիկ ներդրողներից մեկի՝ Ջեֆրի Գունդլախի խորհուրդները՝ ֆինանսների ոլորտում հաջողություն ունենալու մասին:

Ջեֆրի Գունդլախ

Տարիքը՝  54 տարեկան

Ընկերությունը՝ Doubleline Capital

Կարգախոսը՝ «Կարգապահությունը հաղթում է զգացմունքներին»

Մականունը՝ «Պարտատոմսերի արքա»

Ներդրողի հոտառությունը՝  2007 թվականին հայտարարել էր, որ սկսվում է արժեղթերի անկում՝ կանխատեսելով  վերջին համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը

Հայտնի մտքերից՝ «Լուրջ անկման ժամանակ շուկայում Բետան կուլ է տալիս Ալֆային»

Սկզբունքները

Ջեֆրի Գունդլախը 2009 թվականին ստեղծել է DoubleLine Capital հիմնադրամը, որը ներկա դրությամբ ներդրողներից ներգրավել է շուրջ 50 մլրդ ԱՄՆ դոլարի միջոցներ: Իր ներդրումային որոշումներում ձգտում է տարբերվել ընդհանուրից և խորհուրդ է տալիս երբեք զգացմունքներ չտածել ներդրումային օբյեկտի նկատմամբ: Ըստ նրա՝ միշտ պետք է կարողանալ հեռանալ հին ընկերներից:

«Ինչպես հարստանալ» շարքի մնացած հոդվածներն ընթերցելու և այլ հայտնի ֆինանսիստների խորհուրդներին ծանոթանալու համար սեղմեք այստեղ: