Բաժին. Տնտեսական

Հայաստանում ընտանիքների եկամուտների 11%-ը կազմում են տրանսֆերտները

Ըստ վերջին պաշտոնական վիճակագրական տվյալների՝ մեր երկրում տնային տնտեսությունների մոտ մեկ շնչի հաշվով միջին ամսական անվանական դրամական եկամուտները կազմում են 42 հազար 404 դրամ: Այս գումարի 51.6 տոկոսը կազմում են եկամուտները վարձու աշխատանքից, 17.9 տոկոսը՝ կենսաթոշակները և նպաստները, 11.3 տոկոսը՝ արտերկրից ստացվող տրանսֆերտները, 8.1 տոկոսը՝ ինքնազբաղվածությունից եկամուտները, իսկ մնացածն՝ այլ եկամուտները:

Ինչպես տեղեկացնում են Ազգային վիճակագրության ծառայությունից՝ մեր երկրում ամենաշատ ապահովված 10% բնակչության դրամական եկամուտները մեկ շնչի հաշվով 15.4 անգամ գերազանցում են ամենաքիչ ապահովված 10% բնակչության դրամական եկամուտներին:

Share