Բաժին. Տնտեսական

Իր ոսկու պաշարներով Ռուսաստանը հայտնվել է 5-րդ տեղում

Միայն օգոստոսին Ռուսաստանը շուրջ 232,5 հազար ունցիայով ավելացրել է իր ոսկու պաշարները և արդյունքում պաշարների  ծավալով հայտնվել աշխարհում 5-րդ տեղում: Այս մասին տեղեկացնում է Արժույթի միջազգային հիմնադրամը: Ըստ ներկայացված տվյալների՝ Ռուսաստանի ոսկու պաշարները կազմում են 35,769 մլն ունցիա:

Վերլուծաբանները նշում են, որ Ռուսաստանի կողմից ոսկու պաշարների ավելացումը պայմանավորված է Եվրոպայի և ԱՄՆ-ի կողմից երկրի նկատմամբ կիրառվող սանկցիաներով:

Նշենք նաև, որ World Gold Council-ի տվյալներով՝ այս տարվա ընթացքում Ռուսաստանը ոսկու իր պաշարները համալրել է մոտ 54 տոննայով, ինչը ռեկորդային բարձր ցուցանիշ է՝ 2009 թվականից ի վեր:

Share