Բաժին. Տնտեսական

Գազի արտահանման ծավալով առաջատար է Ռուսաստանը

Բնական գազի արդյունահանման ծավալով ԱՄՆ-ից հետո Ռուսաստանը զբաղեցնում է 2-րդ տեղը` ապահովելով երկնագույն վառելիքի համաշխարհային ծավալի 19,2%-ը: Իտալական Eni էներգետիկ ընկերության World Oil and Gas Review տարեկան զեկույցի տվյալներով` անցյալ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ Ռուսաստանի` գազի արդյունահանման ծավալը, 2012-ի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 2%-ով և կազմել 657,66 մլրդ խմ: Ընդ որում` Միացյալ Նահանգների նույն ցուցանիշը կազմել է 673,51մլրդ խմ, ինչը կազմում է գազի համաշխարհային արդյունահանման 19,7%-ը:

Նավթի արդյունահանման ծավալով ևս Ռուսաստանը զբաղեցնում է 2-րդ տեղը (Սաուդյան Արաբիայից հետո)` ապահովելով համաշխարհային արդյունահանման 12,5%-ը: Նախորդ տարվա արդյունքներով` նավթի արդյունահանման ծավալը ՌԴ-ում ավելացել է 1,4%-ով և կազմել օրական մինչև 10,877 մլն բարել, մինչդեռ` Սաուդյան Արաբիայում նույն ցուցանիշը կազմել է 11,566 մլն բարել, ինչը նավթի համաշխարհային արդյունահանման 13,2%-ն է:

Միևնույն ժամանակ, գազի արտահանմամբ Ռուսաստանը զբաղեցնում է պատվավոր հորիզոնականը` 2013-ին արտաքին շուկա մատակարարելով 206,53 մլրդ խմ գազ, ինչը 9%-ով ավելի է, քան 2012-ի ցուցանիշը:

Վարկանիշում 2-րդ տեղը զբաղեցրած Իրանը անցյալ տարվա ընթացքում արտահանել է 128,08 մլրդ խմ գազ (+1,7%): Երրորդ տեղում Նորվեգիան է, որը, 2012-ի համեմատ, անցյալ տարի գազի արտահանումը նվազեցրել է 6,5%-ով (103,77 մլրդ խմ):

Share