Բաժին. Տնտեսական

EIA նվազեցրել է նավթի գնի վերաբերյալ կանխատեսումները

ԱՄՆ Էներգետիկ տեղեկատվության վարչության (EIA) կարճաժամկետ կանխատեսումների համաձայն` WTI տեսակի նավթի միջին գինը ընթացիկ տարում կնվազի մինչև 97,72 դոլար մեկ բարելի դիմաց, իսկ 2015-ին` 94,58 դոլար: Brent տեսակի նավթի միջին գնի վերաբերյալ կանխատեսումը 2014-ի համար իջեցվել է մինչև 104,42 դոլար մեկ բարելի դիմաց, իսկ հաջորդ տարվա համար` մինչև 101,67 դոլար:

Նախնական գնահատականներով` ԱՄՆ-ում նավթի արդյունահանման ծավալն ընթացիկ տարում կհասնի օրական մինչև 8,54 մլն բարելի` նախորդ տարվա 7,45 միլիոնի դիմաց, իսկ 2015-ին կավելանա օրական մինչև 9,5 մլն բարել, ինչը կլինի ԱՄՆ-ում 1970-ից առայսօր նկատված առավելագույն ցուցանիշը:

EIA կանխատեսումներով` ՕՊԵԿ-ի անդամ երկրներում նավթի արդյունահանման օրական ծավալն ընթացիկ տարում կկազմի 35,78 մլն բարել, իսկ ՕՊԵԿ-ի անդամ չհանդիսացող պետություններում` 2013-ին արձանագրված ցուցանիշի համեմատ կավելանա 3,4%-ով` հասնելով օրական մինչև 55,98 մլն բարելի: 

EIA փորձագետները նաև նվազեցրել են նավթի նկատմամբ գլոբալ պահանջարկի կանխատեսումները. ընթացիկ տարվա համար սպասվում է օրական մինչև 91,47 մլն բարել նավթի սպառում, իսկ 2015-ին` մինչև 92,71 մլն բարելի:

Share