Բաժին. Տնտեսական

Alcoa-ի եռամսյակային շահույթն աճել է 6 անգամ

Այս տարվա 3-րդ եռամսյակի արդյունքներով` ալյումինի ամերիկյան խոշորագույն արտադրող Alcoa ընկերության զուտ շահույթը կազմել է 149 մլն դոլար, ինչը 6 անգամ գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Նախորդ եռամսյակի համեմատ` ալյումինի հսկայի զուտ շահույթն աճել է 8%-ով: 

Alcoa-ի օպերացիոն շահույթի ծավալը հուլիս-սեպտեմբեր հատվածում, 2013-ի 3-րդ եռամսյակի համեմատ, ավելացել է 3 անգամ, իսկ նախորդ եռամսյակի համեմատ` 1,7 անգամ (370 մլն դոլար):

Ընկերության եկամտի ծավալը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 6,2 մլրդ դոլար, ինչը 8%-ով գերազանցում է 2013-ի հուլիս-սեպտեմբեր հատվածի նույն ցուցանիշը և 7%-ով էլ` նախորդ եռամսյակինը: 

Alcoa-ի փորձագետների կանխատեսումներով` ընթացիկ տարում ալյումինի նկատմամբ համաշխարհային պահանջարկը կավելանա 7%-ով: Ալյումինի սպառումը կապահովվի մասնավորապես ավտոարդյունաբերության, ավիատիեզերական և շինարարության ոլորտների հաշվին:

Share