Բաժին. Տնտեսական

Գերմանիայում գործարար վստահության ինդեքսը 6 ամիս շարունակ նվազում է

Գերմանական ձեռներեցների` երկրի տնտեսության նկատմամբ վստահության ինդեքսը 2014-ի հոկտեմբերին նվազել է մինչև 103,2 կետ, ինչը 2012-ի դեկտեմբերից առայսօր նկատված նվազագույն ցուցանիշն է: Մինչդեռ, Bloomberg-ի կողմից հարցված վերլուծաբանները կանխատեսում էին մինչև 104,5 կետ: Ի դեպ, գերմանական տնտեսության աճի տեմպերի թուլացման ֆոնին արդեն 6-րդ ամիսն է, ինչ գործարար վստահության ինդեքսն անկում է արձանագրում:

Նկատենք, որ ընթացիկ տարվա 2-րդ եռամսյակում եվրոգոտու խոշորագույն տնտեսությունը կրճատվել է 0,2%-ով, և, Բունդեսբանկի կանխատեսումներով, երկրորդ կիսամյակում այն կարող է լավագույն դեպքում ցուցադրել թեթև աճ:

Գերմանիայի տնտեսությունը, որը հիմնականում ունի արտահանման կողմնորոշում, զգալիորեն տուժում է Եվրամիության և ԱՄՆ կողմից Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների, ինչպես նաև Մերձավոր Արևելքում տիրող քաղաքական իրավիճակի անկայունության և Չինաստանի տնտեսական վերելքի էական դանդաղման արդյունքում:

Share