Բաժին. Տնտեսական

Տնտեսագիտության ոլորտի Նոբելյան մրցանակակիրները – 1975

1975 թվականին տնտեսագիտության ոլորտում Նոբելյան մրցանակի արժանացել են Լեոնիդ Կանտորովիչը և Տջալինգ Կուպմանսը

Տնտեսագետները Նոբելյան մրվանակի արժանացել են ռեսուրսների օպտիմալ բաշխման ուղղությամբ իրականացրած իրենց հետազոտությունների համար: Լեոնիդ Կանտորովիչը ԽՍՀՄ մաթեմատիկոս և տնտեսագետ է: Կրթությունը ստացել է Չեբիշևի անվան մաթեմատիկական դպրոցում, այնուհետև 14 տարեկան հասակում ընդունվել է Լենիննգրադի համալսարան, որտեղ և ստացել է պրոֆեսորական կոչում: Տջալինգ Կուպմանսը հոլանդացի տնտեսագետ է: Աշխատել է ամերիկյան և եվրոպական առաջատար համալսարաններում:

Ծանոթություն. Նոբելյան մրցանակի հիմնադիրն Ալֆրեդ Նոբելն է: 1901 թվականից ի վեր այս մրցանակն ամեն տարի շնորհվում է գիտական հայտնագործությունների, մշակութային խոշոր ներդրումների և հասարակական զարգացման ոլորտում ունեցած նշանակալի դերակատարության համար: Ալֆրեդ Նոբելի կտակի համաձայն` Նոբելյան մրցանակ սահմանվել է հետևյալ բնագավառներում` գրականություն, ֆիզիկա, քիմիա, ֆիզիոլոգիա և բժշկություն, խաղաղություն: 1969 թվականից Շվեդական բանկի (Sveriges Riksbank) նախաձեռնությամբ և հովանավորությամբ Նոբելյան մրցանակ շնորհվում է նաև տնտեսագիտության ոլորտում ունեցած մեծ ձեռքբերումների համար: 1969-2013 թվականների ընթացքում տնտեագիտության ոլորտում շնորհվել է 45 Նոբելյան մրցանակ:

«Տնտեսագիտության ոլորտի Նոբելյան մրցանակակիրները» հոդվածների շարքին կարող եք ծանոթանալ այստեղ:

Share