Բաժին. Տնտեսական

Տնտեսագիտության ոլորտի Նոբելյան մրցանակակիրները – 1973

1973 թվականին տնտեսագիտության ոլորտում Նոբելյան մրցանակի արժանացել է Վասիլի Լեոնտևը

Տնտեսագետը Նոբելյան մրցանակի արժանացել է «մուտք-ելք/ծախսեր-արտադրություն» մեթոդի զարգացման և այս մեթոդի միջոցով տնտեսական կարևոր խնդիրների լուծելու ուղղությամբ իրականացրած ուսումնասիրությունների համար: Վասիլի Լեոնտևը ամերիկացի տնտեսագետ է՝ ռուսական արմատներով: Ուսումնասիրել է փիլիսոփայություն և սոցիոլոգիա: Լեոնտևը քաղաքատնտեսություն է դասավանդել Հարվարդի համալսարանում: ՄԱԿ-ի շրջանակներում զբաղվել է համաշխարհային տնտեսության զարգացման հիմնարար խնդիրներով։ Այդ հետազոտությունների արդյունքները նա ամփոփել է «Համաշխարհային տնտեսության ապագան» գրքում (1977)։

Ծանոթություն. Նոբելյան մրցանակի հիմնադիրն Ալֆրեդ Նոբելն է: 1901 թվականից ի վեր այս մրցանակն ամեն տարի շնորհվում է գիտական հայտնագործությունների, մշակութային խոշոր ներդրումների և հասարակական զարգացման ոլորտում ունեցած նշանակալի դերակատարության համար: Ալֆրեդ Նոբելի կտակի համաձայն` Նոբելյան մրցանակ սահմանվել է հետևյալ բնագավառներում` գրականություն, ֆիզիկա, քիմիա, ֆիզիոլոգիա և բժշկություն, խաղաղություն: 1969 թվականից Շվեդական բանկի (Sveriges Riksbank) նախաձեռնությամբ և հովանավորությամբ Նոբելյան մրցանակ շնորհվում է նաև տնտեսագիտության ոլորտում ունեցած մեծ ձեռքբերումների համար: 1969-2013 թվականների ընթացքում տնտեագիտության ոլորտում շնորհվել է 45 Նոբելյան մրցանակ:

«Տնտեսագիտության ոլորտի Նոբելյան մրցանակակիրները» հոդվածների շարքին կարող եք ծանոթանալ այստեղ:

Share