Բաժին. Տնտեսական

Տնտեսագիտության ոլորտի Նոբելյան մրցանակակիրները – 1972

1972 թվականին տնտեսագիտության ոլորտում Նոբելյան մրցանակի արժանացել են Ջոն Հիքսը և Կենետ Էրոուն

 Տնտեսագետները Նոբելյան մրցանակի արժանացել են հավասարակշռության տեսության և բարեկեցության տեսության մեջ կատարած իրենց ներդրումների համար: Ջոն Հիքսը բրիտանացի տնտեսագետ է:Սովորել է Օքսֆորդի համալսարանում: Դասավանդել է Լոնդոնի տնտեսագիտության և քաղաքագիտության դպրոցում, ինչպես նաև Մանչեսթերի համալսարանում: Կենետ Էրոուն ամերիկացի տնտեսագետ է:Փիլիսոփայության դոկտոր է: Աշխատել է Չիկագոյի, Սթենֆորդի և Հարվարդի համալսարաններում:

Ծանոթություն. Նոբելյան մրցանակի հիմնադիրն Ալֆրեդ Նոբելն է: 1901 թվականից ի վեր այս մրցանակն ամեն տարի շնորհվում է գիտական հայտնագործությունների, մշակութային խոշոր ներդրումների և հասարակական զարգացման ոլորտում ունեցած նշանակալի դերակատարության համար: Ալֆրեդ Նոբելի կտակի համաձայն` Նոբելյան մրցանակ սահմանվել է հետևյալ բնագավառներում` գրականություն, ֆիզիկա, քիմիա, ֆիզիոլոգիա և բժշկություն, խաղաղություն: 1969 թվականից Շվեդական բանկի (Sveriges Riksbank) նախաձեռնությամբ և հովանավորությամբ Նոբելյան մրցանակ շնորհվում է նաև տնտեսագիտության ոլորտում ունեցած մեծ ձեռքբերումների համար: 1969-2013 թվականների ընթացքում տնտեագիտության ոլորտում շնորհվել է 45 Նոբելյան մրցանակ:

«Տնտեսագիտության ոլորտի Նոբելյան մրցանակակիրները» հոդվածների շարքին կարող եք ծանոթանալ այստեղ:

 

Share