Բաժին. Տնտեսական

Տնտեսագիտության ոլորտի Նոբելյան մրցանակակիրները – 1969

1969 թվականին տնտեսագիտության ոլորտում Նոբելյան մրցանակի արժանացել են Ռանգար Ֆրիշը և Յան Տիմբերգենը

Տնտեսագետները Նոբելյան մրցանակի արժանացել են տնտեսական գործընթացների վերլուծության, դինամիկ մոդելների ստեղծման և կիրառության մեջ զգալի ներդրում ունենալու համար: Ռանգար Ֆրիշը նորվեգացի տնտեսագետ է: Ավարտել է Օսլոյի համալսարանը, որտեղ և ստացել է դոկտորի աստիճան, այնուհետև շարունակել գործունեությունը որպես պրոֆեսոր: Յան Տիմբերգենը հոլանդացի տնտեսագետ է: Ավարտել է Լեյդեյան համալսարանը: Նույն համալսարանում ստացել է դոկտորի աստիճան: Աշխատել է Նիդերլանդների տնտեսագիտական դպրոցում:

Ծանոթություն. Նոբելյան մրցանակի հիմնադիրն Ալֆրեդ Նոբելն է: 1901 թվականից ի վեր այս մրցանակն ամեն տարի շնորհվում է գիտական հայտնագործությունների, մշակութային խոշոր ներդրումների և հասարակական զարգացման ոլորտում ունեցած նշանակալի դերակատարության համար: Ալֆրեդ Նոբելի կտակի համաձայն` Նոբելյան մրցանակ սահմանվել է հետևյալ բնագավառներում` գրականություն, ֆիզիկա, քիմիա, ֆիզիոլոգիա և բժշկություն, խաղաղություն: 1969 թվականից Շվեդական բանկի (Sveriges Riksbank) նախաձեռնությամբ և հովանավորությամբ Նոբելյան մրցանակ շնորհվում է նաև տնտեսագիտության ոլորտում ունեցած մեծ ձեռքբերումների համար: 1969-2013 թվականների ընթացքում տնտեագիտության ոլորտում շնորհվել է 45 Նոբելյան մրցանակ:

«Տնտեսագիտության ոլորտի Նոբելյան մրցանակակիրները» հոդվածների շարքին կարող եք ծանոթանալ այստեղ:

Share