Բաժին. Տնտեսական

Վարկատուները Հունաստանից պահանջում են բյուջետային ծախսերի լրացուցիչ կրճատում

Հունաստանը և միջազգային վարկատուների «եռյակը» (Եվրահանձնաժողովը, Եվրոպական կենտրոնական բանկը և Արժույթի միջազգային հիմնադրամը) դեռևս համաձայնության չեն եկել` երկրին ֆինանսական օգնության եզրափակիչ փաթեթի տրամադրման շուրջ: Bloomberg-ի տվյալներով` «եռյակը» Հունաստանից պահանջում է բյուջետային ծախսերի լրացուցիչ` 2,5 մլրդ եվրոյով կրճատում, այն դեպքում, երբ կառավարությունը` վարչապետ Անտոնիս Սամարասի ղեկավարությամբ ընդդիմանում է նոր միջոցառումների կիրառման պահանջին:

Ընդ որում, վարկային եզրափակիչ փաթեթն ստանալու համար Հունաստանին անհրաժեշտ է վարկատուների հետ համաձայնության գալ մինչև դեկտեմբերի 8-ը, երբ կկայանա Եվրախմբի` այս տարվա վերջին նիստը:

Վարկատուների հետ համաձայնության չգալու պարագայում` Հունաստանը նոր տարվանից կմնա առանց ԵՄ ֆինանսական աջակցության:

Share