Բաժին. Տնտեսական

ԵՄ տնտեսությանն անհրաժեշտ է իրական փողերի զանգվածային ներարկում

Եվրամիության տնտեսությունը իրական փողերի կարիք ունի, հայտարարել է Ֆրանսիայի ֆինանսների նախարար Էմանուել Մակրոնը, ում կարծիքով, ընդհանուր առմամբ` 80 մլրդ եվրոյի չափով դրամական միջոցների զանգվածային ներարկումն այսօր անհրաժեշտություն է: Մակրոնը համոզված է, որ պահանջարկի խթանմանն ուղղված իրական փողերի ներարկման ծավալի անբավարար լինելու դեպքում` Եվրահանձնաժողովի կողմից պատրաստվող խոշոր ներդրումային ծրագիրն, անկասկած, ձախողվելու է:

Եվրահանձնաժողովի նոր ղեկավար Ժան Կլոդ Յունկերը հաջորդ շաբաթ կներկայացնի 300 մլրդ եվրո ընդհանուր ծավալով եռամյա ներդրումային ծրագիր, որը կոչված է ներդրումային տարբեր նախագծերի միջոցով վերականգնել եվրոգոտու թուլացած տնտեսությունը:

Ֆրանսիացի նախարարի դիտարկմամբ` ներդրումային ծրագրերի իրականացման համար հարկավոր է ուղղել 60-80 մլրդ եվրոյի չափով իրական դրամական միջոցներ, մինչդեռ` Եվրահանձնաժողովում խոսքը գնում է ավելի համեստ գումարի մասին:

Share