Բաժին. Տնտեսական

Գերմանացի երկաթուղայինների գործադուլը երկրի տնտեսությանն արժեցել է ավելի քան կես միլիարդ եվրո

«Գերմանական ալիքի» փոխանցմամբ` Գերմանիայի երկաթուղայինների կազմակերպած գործադուլները երկրի տնտեսությանը պատճառել են ավելի քան կես միլիարդ եվրոյի վնաս: Սակագնային բանակցությունների նոր փուլին ընդառաջ` ԳԴՀ Առևտրա-արդյունաբերական պալատի դաշնային միությունը (DIHK) երկաթուղայիններին կոչ է արել զերծ մնալ նոր ցույցերից, քանի որ դրանք էապես «արգելակում են կոնյունկտուրայի աշխատանքները»: DIHK-ի ղեկավարի խոսքով` նախատոնական օրերին ընդառաջ գործադուլների հետևանքները հատկապես դառն են լինելու երկրի տնտեսության համար` էապես զսպելով սուրբծննդյան սպառողական զբոսաշրջության տեմպերը:

Հիշեցնենք, որ Գերմանական մեքենավարների արհմիությունը (GDL) սեպտեմբերի 6-ից առայսօր կազմակերպել է 6 գործադուլ:

Share