Բաժին. Տնտեսական

Հայաստանից մոլիբդենի արտահանման ծավալներն աճել են

Ընթացիկ տարվա առաջին ինն ամսում մեր երկրից արտահանվել է 660 տոննա մոլիբդենի հանքաքար և խտահանք: Ինչպես տեղեկացնում են Մաքսային ծառայությունից՝ նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ Հայաստանից մոլիբդենի հանքաքարի և խտահանքի արտահանումը աճել է շուրջ 20%-ով: 2013 թվականի հունվար-սեպտեմբերին արտահանված մոլիբդենի հանքաքարի և խտահանքի ծավալը կազմել էր մոտ 540 տոննա:

Միևնույն ժամանակ, հաշվետու ամիսներին մեր երկրից արտահանվել է 555,5 տոննա մոլիբդեն և դրանից պատրաստված արտադրանք, ներառյալ նաև ջարդոնը և թափոնը: Տարեկան կտրվածքով ցուցանիշը պահպանվել է գրեթե նույն մակարդակում:

Նշենք նաև, որ ընթացիկ տարում մեր երկրից արտահնված մոլիբդենի հանքաքարի և խտահանքի մաքսային արժեքը կազմել է 6,6 մլն ԱՄՆ  դոլար, իսկ մոլիբդենի և դրանից պատրաստված արտադրանքի, ներառյալ նաև ջարդոնի և թափոնի մաքսային արժեքը՝ 14,6 մլն ԱՄՆ դոլար:

Share