Բաժին. Տնտեսական

Ամերիկյան և կանադական ավիաընկերությունների շահույթը կավելանա 73%-ով. Bank of America

2015-ին Հյուսիսային Ամերիկայի խոշորագույն ավիաընկերությունների զուտ շահույթը հնարավոր է ավելանա 73%-ով և կազմի 19 մլրդ դոլար` Brent տեսակի նավթի գինը 81 դոլարի սահմանում պահպանվելու պարագայում, կանխատեսում են Bank of America-ի վերլուծաբանները: Bloomberg գործակալությունը նկատում է, որ այս կանխատեսումը հաշվի է առել ԱՄՆ ինը խոշոր ավիաընկերությունների և կանադական երկու ավիափոխադրողների:

Բանկի փորձագետները նշում են, որ եթե այդ ցուցանիշներն իրականություն դառնան, ապա ամերիկյան ավիաընկերությունները կկարողանան ավելի արագ վերականգնվել վերջին տարիներին ցուցադրած ճգնաժամային արդյունքների հետևանքներից. 2001-2009թթ. ընկերությունները կրել են 58 մլրդ դոլարի կորուստ: Ընդ որում, շահավետ մակարդակի կարողացել են վերադառնալ միայն 2010-ին:

Share