Բաժին. Տնտեսական

Ալժիրը 2022-ին կսկսի թերթաքարային գազի արդյունահանումը

Ալժիրը 2022-ին կսկսի թերթաքարային գազի արդյունահանումը, որի ծավալները կկազմեն տարեկան մինչև 20 մլրդ խմ: Այս մասին հայտարարել է Sonatrach պետական նավթագազային ընկերության ղեկավար Սաիդ Սահնունը, ով Աֆրիկայի և արաբական աշխարհի նավթային ոլորտի խոշորագույն փորձագետներից է: Նրա խոսքով` Sonatrach-ը ոլորտում կատարվող ներդրումների հաշվին մինչև 2025-2027թթ. նախատեսում է թերթաքարային գազի արդյունահանման ծավալների ավելացում` մինչև տարեկան 30 մլրդ խմ:

ԱՄՆ էներգետիկայի նախարարության տվյալներով` թերթաքարային գազի վերականգնվող պաշարների ծավալով Ալժիրը զիջում է միայն Չինաստանին և Արգենտինային:

Վերջին տարիներին ալժիրյան իշխանությունները զգալի ջանքեր են ներդրել ոչ ավանդական ածխաջրածնի պաշարների ներուժը գնահատելու գործում, մասնավորապես` էներգետիկայի տվյալ ոլորտում մասնագիտացած միջազգային ընկերությունների փոխգործակցության միջոցով:

Share