Բաժին. Տնտեսական

Citigroup-ը Sumitomo Mitsui-ին կվաճառի Ճապոնիայի իր բանկային մանրածախ բիզնեսը

Ֆինանսական խոշորագույն կորպորացիաներից մեկը համարվող Citigroup-ը ճապոնական Sumimoto Mitsui Banking Corporation (SMBC)-ին կվաճառի Ճապոնիայում եղած իր բանկային մանրածախ բիզնեսը: Այս մասին ասված է Citigroup-ի հաղորդագրությունում:

Գործարքը կորպորացիայի բանկային մանրածախ բիզնեսի օպտիմալացմանն ուղղված ռազմավարության հերթական փուլերից է: Citigroup-ի ճապոնական մանրածախ բիզնեսում ներգրավված է մոտ 1,6 հազար աշխատակից, 740 հազար հաճախորդ, ինչպես նաև 2,5 տրլն իենի (ավելի քան 21 մլրդ դոլար) արտարժութային ավանդներ:

Կորպորացիան զերծ է մնացել գործարքի ֆինանսական պայմանների մասին մեկնաբանելուց: Ակնկալվում է, որ այն ավարտին կհասցվի մինչև 2015 թվականի վերջը:

Citigroup բանկային խումբը հիմնադրվել է 1812-ին և ունի 5 հազարից ավելի գրասենյակ`աշխարհի ավելի քան 100 երկրում: Citigroup-ի ազդեցությունը ԱՄՆ ֆինանսական և բանկային համակարգի վրա զգալի է: Այն ընդգրկված է այսպես կոչված` բանկային «մեծ քառյակում», ի թիվս Bank of America, JP Morgan Chase և Wells Fargo ընկերությունների:

Share