Բաժին. Տնտեսական

Ճապոնական վարկանիշային գործակալությունը նվազեցրել է Ռուսաստանի վարկանիշները

Ճապոնական JCR վարկանիշային գործակալությունը Ռուսաստանի արտարժույթով և ազգային արժույթով երկարաժամկետ պարտավորությունների գծով սուվերեն վարկանիշները BBB-ից իջեցրել է BBB- մակարդակ: Վարկանիշների կանխատեսումը բացասական է:

JCR-ի հաղորդագրությունում մասնավորապես նշվում է, որ ՌԴ տնտեսությունը, որտեղ իրավիճակը վատթարանում է ուկրաինական ճգնաժամի սրման, ինչպես նաև ԱՄՆ և ԵՄ սահմանած պատժամիջոցների արդյունքում, մեծապես տուժում է նաև նավթի գների անկումից, ռուբլու փոխարժեքի թուլացումից և ինֆլյացիոն ճնշումներից` ներկրման գների աճով պայմանավորված: Ներքին պահանջարկի, սպառման և ներդրումների մակարդակի իջեցման արդյունքում հավանաբար առավել կխորանան տնտեսական խնդիրները, ինչն անխուսափելի կդարձնի ետընթացը 2015 թվականին, ասված է JCR հաղորդագրությունում:

Share