Բաժին. Տնտեսական

Կոնվերս Բանկն իրականացրեց «Դարձիր Ձմեռ Պապ» ակցիան

Կոնվերս Բանկը մեկ անգամ ևս երեխաներին պարգևեց ուրախ Ամանոր՝ «Դարձիր Ձմեռ Պապ» արդեն ավանդական ակցիայի շնորհիվ:

Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են Բանկի Հասարակայնության հետ կապերի ծառայությունից՝ բարեգործական այս նախաձեռնության շրջանակներում Բանկի գխավոր գրասենյակում տեղադրված տոնածառը շուրջ մեկ ամիս խաղալիքների փոխարեն զարդարված էր բացիկներով, որոնց վրա պատկերված էին երեխաների նկարներն ու ամանորյա ցանկությունները: Ակցիայի շրջանակներում Կոնվերս Բանկի հաճախորդներն ու աշխատակիցները մանուկների համար նախատեսված նվերները թողնում էին տոնածառի տակ, ինչպես նաև գումար փոխանցում հատուկ հաշվեհամարին:

«Յուրաքանչյուր տարի այս ակցիան կազմակերպելիս մենք առավել կարևորում ենք հենց անհատական մոտեցումը: Այս տարի աննախադեպ էր Կոնվերս Բանկի հաճախորդների աջակցությունը՝ մեկնարկից գրեթե մեկ շաբաթ անց մեր տոնածառին չկար չիրականացված ոչ մի երազանք», – պատմում է Կոնվերս Բանկի գործադիր տնօրեն Տիգրան Դավթյանը:

Այս տարի «Դարձիր Ձմեռ Պապ» ակցիայի նվերները նախատեսված են Գյումրիի երեխաների համար: Ամանորից մի քանի օր առաջ՝ դեկտեմբերի 25-ին, մանուկներին այցելեցին Կոնվերս Բանկի աշխատակիցները, ովքեր և փոխանցեցին երեխաներին բոլոր նվերները: 

Share