Բաժին. Տնտեսական

Հայաստանում մսի արտադրությունն ավելացել է 15.2%-ով

ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը տեղեկացնում է, որ 2014թ.-ի հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստանում արտադրված մսի ծավալն աճել է 15.2%-ով և կազմել 62195.5 տոննա: 

2014թ. առաջին 11 ամսում Հայաստանի Հնարապետությունում արտադրվել է 5053.7 մլն տոննա մսամթերք (ներառյալ երշիկեղենը): Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համաեմատ աճել է 21.0%-ով (2013թ. հունվար-նոյեմբեր ամիսներին՝ 4175.7 տոննա):

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է մսի կիսապատրաստուկների արտադրության ծավալը: Այս ցուցանիշն ավելացել է 16.1%-ով և կազմել 463.3 տոննա:

Share