Բաժին. Տնտեսական

Ֆինանսական հսկաների շահույթը նվազել է

Մոլորակի խոշորագույն ֆինանսական կորպորացիաներից մեկը համարվող Citigroup Inc.-ի զուտ շահույթը 2014-ին նվազել է 1,9 անգամ և կազմել 7,31 մլրդ դոլար: Ֆինանսական հսկայի եկամուտների ծավալը հաշվետու տարում ավելացել է ընդամենը 1%-ով` մինչև 76,88 մլրդ դոլար:

Բանկային հատվածի մեկ այլ հսկայի` Bank of America Corp.-ի (BofA) զուտ շահույթը նախորդ տարվա արդյունքներով կազմել է մոտ 3,79 մլրդ դոլար, ինչը 2,7 անգամ պակաս է մեկ տարի առաջվա ցուցանիշից: Բանկի եկամուտները նվազել են 5,3%-ով (84,25 մլրդ դոլար):

2014թ. չորրորդ եռամսյակում ամերիկյան խոշորագույն բանկի շահույթը նվազել է 14%-ով և կազմել 2,74 մլրդ դոլար, իսկ եկամուտները` 18,73 մլրդ դոլար (-12,9%):

Share