Բաժին. Տնտեսական

Դեղագործության ոլորտում գրանցվել է 7% աճ

2014 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստանում գրանցվել է դեղագործական արտադրանքի արտադրության ծավալների շուրջ 7% աճ: Այս մասին վկայում են Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները:

Ըստ ներկայացված վիճակագրության՝ հաշվետու ամիսներին մեր երկրում դեղագործական արտադրանքի արտադրության համախառն ծավալը կազմել է 5 մլրդ 297.6 մլն ՀՀ դրամ:

Նշենք, որ միայն նոյեմբերին դեղագործական ընկերությունները ապահովել են ընդհանուր ծավալով 516.6 մլն ՀՀ դրամի արտադրություն:


Share