Բաժին. Տնտեսական

Հայաստանյան բանկերում ավանդներն աճել են

2014 թվականի նոյեմբեր ամսվա վերջի դրությամբ հայաստանյան բանկերում ռեզիդենտներից ներգրաված ավանդների համախառն ծավալը կազմել է 1 տրիլիոն 295,12 մլրդ ՀՀ դրամ, որից 793,67 մլրդ ՀՀ դրամը կազմել են արտարժույթով ավանդները, 501,44 մլրդ ՀՀ դրամը՝ հայկական դրամով ավանդները: Այս մասին վկայում են Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները:

Ըստ ներկայացված վիճակագրության՝  արտարժույթով ավանդների 24%-ը կազմում են ցպահանջ ավանդները, մնացյալը՝ ժամկետային ավանդները: Միևնույն ժամանակ, ՀՀ դրամով ավանդների կառուցվածքում ցպահանջ ավանդները կազմել են մոտ 40%-ը:

Հարկ է նշել, որ 2014 թվականի ընթացքում բանկերում ավանդներն աճել են: Մարտ ամսվա վերջի դրությամբ ցուցանիշը կազմել է 1194,50 մլրդ ՀՀ դրամ, հունիս ամսվա վերջի դրությամբ՝ 1230,60 մլրդ ՀՀ դրամ:

Share