Բաժին. Տնտեսական

Նավթի գների անկումը ձեռնտու է գլոբալ տնտեսությանը. ՀԲ փոխնախագահ

Նավթի գների ներկայի անկումը ընդհանուր առմամբ ձեռնտու  է համաշխարհային տնտեսությանը: Նման կարծիք է արտահայտել Համաշխարհային բանկի փոխնախագահ Աքսել վան Տրոտսենբուրգը: Ճապոնական «Իոմուրի» թերթին տված հարզացրույցում նա նկատել է, որ աշխարհը հիմնականում կազմված է նավթ ներկրող երկրներից: Հետևաբար` գների իջեցումն այդ երկրների վրա բարենպաստ ազդեցություն կթողնի: Տրոտսենբուրգի կարծիքով` խնայած միջոցները հնարավոր է ուղղել ենթակառուցվածքային նախագծերի իրականացմանն ու սոցիալական խնդրիների առավել ակտիվ լուծմանը: Կանխատեսվում է էներգակիրների գնային համակարգի խոշոր փոփոխություններ: «Եթե ներկա իրավիճակը շարունակվի, ապա  նավթի էժանացումը կանդրադառնա նաև բնական գազի և քարածի գների վրա»,- նկատել է ՀԲ փոխնախագահը:

Նշենք, որ Դավոսում կայացած համաշխարհային տնտեսական համաժողովին Միջազգային էներգետիկ գործակալության գլխավոր տնտեսագետներից Ֆատիհ Բիրոլեմը հայտարարել էր, որ նավթի գների նվազումը կարող է օգնել ռուսական տնտեսությանը` չնայած գնանշումների անկմանը: «Մենք անհաջողակներ չենք: Արդյունավետությունը բարձրացնելու դեպքում հնարավոր է հաղթել նավթի ցանկացած գնի պարագայում»,-համոզված է Բիրոլեմը:

Share