Բաժին. Տնտեսական

2015թ. հունվարին Վրաստանում սղաճը կազմել է 1,4%

2015-ի հունվարին, 2014-ի հունվարի համեմատ, սղաճի մակարդակը Վրաստանում կազմել է 1,4%: Երկրի ազգային վիճակագրության ծառայության տվյալներով` հաշվետու շրջանում ալկոհոլային խմիչքների և ծխախոտի գները թանկացել են 6,6%-ով, պարենամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքներինը` 1,7%-ով, կոմունալ ծառայություններինը` 1,1%-ով, առողջապահության ոլորտի գները` 7,3%-ով, կրթությանը` 1,8%-ով, իսկ հյուրանոցային, սրճարանային և ռեստորանային ծառայությունների գները բարձրացել են 3,8%-ով: Միևնույն ժամանակ` տրանսպորտային ոլորտում արձանագրվել է գների 5,9%-ով, իսկ կապի ոլորտում` 1,1%-ով նվազում:

Նշենք, որ 2014թ. դեկտեմբերի համեմատ` 2014-ի հունվարին Վրաստանում սղաճի մակարդակը կազմել է 0,2%: Ալկոհոլային խմիչքների և ծխախոտի գները աճել են 4,5%-ով, պարենամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գները` 1,2%-ով, կոմունալ ծառայություններինը` 0,3%-ով, առողջապահության ոլորտի գները` 0,9%-ով, կրթության ոլորտինը`0,1%-ով, իսկ հյուրանոցային, սրճարանային և ռեստորանային ծառայությունների գները`  0,3%-ով: Միևնույն ժամանակ` տրանսպորտային հատվածի գները նվազել են 3,7%-ով, իսկ կապի ոլորտինը` 0,3%-ով:

Share