Բաժին. Տնտեսական

Որո՞նք են աշխարհի ամենախոշոր գործարանները

Սպառողական ապրանք արտադրող ցանկացած ընկերության հաջողության կարևոր մասն է կազմում գործարանների ստեղծումը, դրանց զինումը և ճիշտ կառավարումը: Խոշոր գործարանները, որոնք աշխատում են բարձր արդյունավետությամբ և ճիշտ են կառավարում արտադրական գործընթացները, կարող են մեծ ներդրում ունենալ նաև մի ամբողջ երկրի տնտեսության զարգացման գործում:

THERICHEST-ը կազմել և հրապարակել է աշխարհի խոշորագույն գործարանների վարկանիշը: Առաջին 5-յակն այսպիսին է՝

5. Boeing Everett Factory

Գործարանը տեղեկայված է Վաշինգտոնում: Տարածքը կազմում է շուրջ 398,000 մ²:

4. Tesla Factory

Գործարանը, որն արտադրում է պրեմիում դասի էլեկտրական ավտոմեքենաներ, տեղեկայված է Կալիֆորնիայում:  Տարածքը կազմում է շուրջ 510,000 մ²:

3. Aalsmeer Flower Auction Building

Գործարանի տարածքը կազմում է 518,000 մ²: Այն համարվում է ծաղիկների ամենախոշոր պահեստն աշխարհում:

2. Hyundai Motor Company’s Ulsan Factory

Գործարանի տարածքը կազմում է 5,050,000 մ²:

1. Volkswagen Wolfsburg Plant

Գործարանի ընդհանուր տարածքը կազմում է 6,500,000 մ²: Այն համարվում է ավտոարտադրող ամենախոշոր գործարանն աշխարհում:

Share