Բաժին. Տնտեսական

Oriflame-ի եկամուտները նվազել են

Կոսմետիկայի շվեդական արտադրող Oriflame ընկերության եկամուտները 2014-ին նվազել են 10%-ով` մինչև 1,27 մլրդ եվրո: Օպերացիոն շահույթը կրճատվել է 31%-ով և կազմել 94,7 մլն եվրո: Oriflame-ի զուտ շահույթը անկում է ապրել 52%-ով և կազմել 37,5 մլն եվրո:

Շահույթի դինամիկայի վրա բացասաբար են անդրադարձել Ռուսաստանում հարկային պարտավորությունների հետ կապված ծախսերը, որոնք կազմել են 14,5 մլն եվրո: 2014թ. արդյունքներով`  Oriflame-ի ճշտված օպերացիոն շահույթը կազմել է 7,7%` 2013-ին եղած 10,1%-ի համեմատ:

Oriflame-ի հիմնական շուկաները համարվող ՌԴ-ում և Ուկրաինայում տիրող աշխարհաքաղաքական լարվածությունը, ինչպես նաև երկու երկրների արժույթների դեվալվացիան բացասաբար են ազդել ընկերության վաճառքների և շահույթի վրա, ասված է Oriflame-ի հաղորդագրությունում: Ընդ որում` վաճառքների էական աճ է ցուցադրվել Թուրքիայում, Աֆրիկայում, Ասիայում և Լատինական Ամերիկայում:

Շվեդական Oriflame Cosmetics S. A. ընկերությունը աշխատում է ավելի քան 60 երկրներում: Արտադրական հզորությունները տեղակայված են Լեհաստանում, Հնդկաստանում, Շվեդիայում, Չինաստանում և Ռուսաստանում:

Share