Բաժին. Տնտեսական

Որքա՞ն է կազմում ֆինանսական ակտիվների համաշխարհային շուկան

Deutsche Bank-ը գնահատել է, թե ինչ ծավալների է հասնում ֆինանսական ակտիվների համաշխարհային շուկան: Խոսքն, իհարկե, գնում է բաժնետոմսերի, պարտատոմսերի և բոլոր այն գործիքների մասին, որոնք հնարավորություն են տալիս իրականացնել ներդրումներ: Ըստ ներկայացված գնահատականների՝ ֆինանսական ակտիվների համաշխարհային շուկայի ընդհանուր ծավալը հասնում է շուրջ $294 տրիլիոնի: Այն իր մեջ ներառում է արժեթղթերի շուկան՝ $69 տրիլիոն, ինչպես նաև պետական պարտատոմսերի շուկան՝ մոտ  $58 տրիլիոն:

Հարկ է նշել, որ Deutsche Bank-ի վերլուծաբան Սանժի Սանյալը (Sanjeev Sanyal) կանխատեսել է, որ 2015 թվականին ֆինանսական ակտիվների համաշխարհային շուկայում կպահպանվի նախորդ տարվա միտումները, այսինքն՝ շուկան կաճի, սակայն իր աճի տեմպերով հետ կմնա ՀՆԱ-ի աճի ցուցանիշից:

 

Share