Բաժին. Տնտեսական

Ավտոաշխարհի 14 հսկաները

Վերջին մի քանի տարիներին համաշխարհային ավտոմոբիլային արդյունաբերության ոլորտում գրանցվում է կայուն աճ: Միայն ԱՄՆ-ում կարելի է հաշվել շուրջ 30 ավտոմոբիլային հաջողակ և հայտնի բրենդ: Այս երկրում տարեկան վաճառվող ավտոմեքենաների թիվը գերազանցում է 17 մլն-ը:

Համաշխարհային ավտոմոբիլային արդյունաբերության ոլորտում գործող ընկերությունները սպառողների տարբեր կարգի ու դասի բրենդների ներքո առաջարկում են ավտոմեքենաների լայն տեսականի՝ էժան ու ստանդարտ ավտոմեքենաներից մինչև պրեմիում դասի ավտոմեքենաներ: Միևնույն ժամանակ, սակայն, այս ոլորտը կարելի է բնութագրել որպես «կենտրոնացված»: Մի խումբ ընկերություններն իրենց ձեռքում են կենտրոնացրել համաշխարհային ավտոմոբիլային արդյունաբերության ոլորտում առաջատար գրեթե բոլոր հայտնի բրենդները:

Business Insider-ը ներկայացրել է համաշխարհային ավտոմոբիլային արդյունաբերության ոլորտի կենտրոնացվածությունը բնութագրող գրաֆիկ: Նշենք, որ այստեղ չեն ընդգրկվել բոլոր ընկերություններն ու բոլոր բրենդները: Գրաֆիկը պատկերում է ամենախոշորներին: Դրանք 14 են՝ Geely,Volkswagen Group, Hyundai, Toyota, BMW Group,Ford Motor Company, Daimler, FCA (Fiat Chrysler Automobiles),Nissan Motor, Renault,Tata, Honda, PSA Peugeot Citroën, GM: Այս ընկերությունները միասին ներկայացնում են աշխարհի ամենահայտնի 47 ավտոմոբիլային բրենդները:

Share