Բաժին. Տնտեսական

Ուժը կորցրած է ճանաչվել «ԳՐԱՎ» ՍՊԸ գրավատնային գործունեության լիցենզիան

ԿԲ խորհրդի որոշմամբ ուժը կորցրած է ճանաչվել «ԳՐԱՎ» ՍՊԸ՝ ՀՀ, ք. Երևան, Մաշտոցիպող. 43 շենքի թիվ 33 տարածք հասցեում գտնվող տարածքում գրավատան կազմակերպման թիվ ԳԳ-Ե 048 լիցենզիան (տրված` 03.06.2009թ.)՝ գրավատան կազմակերպչի դիմումի համաձայն:
Սահմանվել է, որ որոշումն ուժի մեջ մտնելու պահից գրավատունն իրավունք ունի կատարել միայն այնպիսի գործողություններ, որոնք կապված են մինչև լիցենզիայի գործողության դադարեցումը կնքված վարկային և պահատվության պայմանագրերից բխող իրավունքների և պարտականությունների կատարման հետ:
«ԳՐԱՎ» ՍՊԸ և ֆիզիկական անձանց միջև կնքված վարկային և պահատվության պայմանագրերը կարող են սույն որոշման ուժի մեջ մտնելու պահից կողմերի նախաձեռնությամբ վաղաժամկետ լուծվել` համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 467-րդ հոդվածի 1-ին մասի, վարկառուների կողմից վերցված վարկը և մինչև պայմանագրի լուծման պահը դրա դիմաց սահմանված տոկոսները և գումարի օգտագործման հետ կապված այլ վճարները մարելուց, պահատվության պայմանագրի դիմաց վճարումները կատարելուց, ներառյալ` գույքի պահատվության հետ կապված գրավատան կրած սովորական և արտակարգ ծախսերը հատուցելուց և գրավատան կողմից որպես գրավ կամ ի պահ ընդունված գույքը վերադարձնելուց հետո:
Share