Բաժին. Տնտեսական

Մեր երկրում ընտանեկան և սոցիալական նպաստ է ստանում 105 հազար 176 ընտանիք

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացրած ամփոփ վիճակագրության համաձայն՝ 2014 թվականի վերջի դրությամբ մեր երկրում ընտանեկան և սոցիալական նպաստներ ստացող ընտանիքների քանակը կազմել է 105 հազար 176, որի 75.7%-ը կազմել են միայն ընտանեկան նպաստ ստացող ընտանիքները:

Հաշվետու տարում հրատապ օգնություն ստացող ընտանիքների քանակը կազմել է 25  հազար 180:

Մինչև 2 տարեկան երեխաների թվաքանակը, որոնց համար նշանակվել է նպաստ, տարեվերջի դրությամբ կազմել է 12 հազար 814, իսկ վճարված գումարը տարվա ընթացքում՝ 3 մլրդ 071,8 մլն ՀՀ դրամ, նշանակված ամսական նպաստի չափը՝ 18 հազար ՀՀ դրամ:

Տարեվերջին երեխայի ծննդյան միանվագ նպաստ ստացել է 35 հազար 697 ընտանիք, նշանակված նպաստների քանակը կազմել է 36 հազար 094:

Share