Բաժին. Տնտեսական

Բանկերում բնակչությունից ներգրավված ավանդները կազմում են 884,3 մլրդ դրամ

Հայաստանի առևտրային բանկերում սպասարկվում է շուրջ 2 մլն 267,15 հազար հաճախորդ, որոնցից 2 մլն 187,5 հազարը ֆիզիկական անձ-հաճախորդներն են, իսկ մնացյալը՝ իրավաբանական անձ-հաճախորդները: Այս մասին վկայում են Ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակված տվյալները:

Ըստ ներկայացված տվյալների՝ հայաստանյան բանկերում հաճախորդների հաշիվների (ընթացիկ և ժամկետային) ընդհանուր թիվը կազմում է ավելի քան 3 մլն 910,8 հազար, որի մեծ մասը ֆիզիկական անձնանց հաշիվներն են:

Ըստ պաշտոնական վիճակագրության՝ 2015 թվականի հունվար ամսվա վերջի դրությամբ բանկերում բնակչությունից ներգրավված ավանդների մնացորդը կազմել է 884 մլրդ 333 մլն դրամ և նախորդ ամսվա նկատմամբ նվազել է 9 մլրդ 819 մլն դրամով կամ 1.1%-ով, իսկ նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի նկատմամբ աճել` 93 մլրդ 122 մլն դրամով կամ 11.8%-ով:

Share