Բաժին. Տնտեսական

Հայաստանում ավելի շատ «վստահում են» Visa վճարային համակարգին

2014 թվականի վերջի դրությամբ Հայաստանի տարածքում գործող 21 առևտրային բանկերից 19-ը տրամադրել և սպասարկել են վճարային քարտեր: Ընդ որում՝ 19 առևտրային բանկերն էլ անդամակցել են «ԱրՔա» քարտերով վճարումների միասնական համակարգին:

Ինչպես տեղեկացնում են Կենտրոնական բանկից՝ տարվա վերջի դրությամբ շրջանառության մեջ գտնվող քարտերի ընդհանուր քանակը կազմել է շուրջ 1.6 մլն: Մասնավորապես, «ԱրՔա» քարտերի քանակը կազմել է 547 հազար: Միջազգային քարտային համակարգերի քարտերի քանակը կազմել է 1.1 մլն քարտ, այդ թվում՝ VISA-ն և MasterCard-ը համապատասխանաբար կազմել են 712 հազար և 321 հազար:

Share